
Թհրանը հայտարարել է խոշորագույն ահաբեկչական դավադրություն կանխելու մասին։ «РБК»-ի փոխանցմամբ՝ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է մի քանի մարդու ձերբակալման մասին, որոնք կասկածվում են մայրաքաղաք Թեհրանում ու երկրի շրջաններում պայթյուններ նախապատրաստելու մեջ։ Առգրավվել է զենք-զինամթերք:
Ծայրահեղ իսլամիստները խոշոր հարձակում էին պատրաստում Թեհրանում, ինչպես նաև հարձակումներ՝ Իրանի այլ շրջաններում՝ հայտնում է Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը՝ նշելով, որ կանխվել է տակֆիրիստական-վահաբիստական խմբերի ամենախոշոր ահաբեկչական ծրագրերից մեկը:




