
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը պայմաններ կստեղծի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի վրա աշխատանքի համար՝ այսօր հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ այսօրվա հանդիպումը կաջակցի կողմերի միջեւ վստահության ստեղծմանը եւ ղարաբաղյան հակամարտության շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքների համար պայմաններ տեղծելուն»,- Twitter- ում գրել է Ուոլիքը։




