Կիեւի Դերասանի տանը ներկայացվել է 1990-ի Բաքվի կոտորածներին նվիրված մոնոներկայացում
Կիեւի Դերասանի տան դահլիճում հանդիսատեսի դատին է հանձնվել Նոբելյան մրցանակի դափնեկիր, բելառուս արձակագիր Սվետլանա Ալեքսեեւիչի «Ռոմեոյի և Ջուլիետի մասին…միայն նրանց ասում էին Մարգարիտա ու Աբուլֆազ» մոնոներկայացումը՝ հայտնի դերասանուհի եւ ռեժիսոր Ելենա Դուդիչի մասնակցությամբ։ Այն հայուհու եւ ադրբեջանցու սիրո պատմությունն է 1990- ի հունվարի՝ Բաքվի հայկական կոտորածների ֆոնին։
Սա ոչ միայն սիրո եւ բաժանման պատմություն է, այլ մարդկանց մեջ ծնվող ատելության։ Մարդիկ, որ երեկ հարեւաններին էին, այսօր սպանում են իրենց հարեանին, ծանոթին, սպանում միայն նրա համար, որ հայ է՝ հաշվի չառնելով ոչ մի բարոյական նորմ, մոռանալով սիրո եւ կարեկցանքի մասին։
Ներկաները այն բնորոշել են որպես հոգին ալեկոծող պատմություն։
Ալեքսեեւիչի այս պիեսը իրականություն է դարձել Ուկրաինայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի աջակցությամբ։