
Քաբուլում այսօր միկրոավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել է 14 մարդ, 8- ը վիրավորվել է՝ հայտնում է «Ռոյթերը»։
«Տալիբան» խմբավորումն ստանձնել է ահաբեկության պատասխանատվությունը։
Ըստ ՏԱՍՍ- ի՝ ավտոբուսում գտնվել են արտասահմանյան թիկնապահական ընկերության աշխատակիցներ։ Աֆղանստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Սեդիկ Սեդիկին հայտարարել է, որ այժմ փորձում են պարզել զոհվածների ազգությունը։
«Ռոյթերն» ավելի վաղ նշել էր, որ միկրոավտոբուսում եղել են աֆղանցի պաշտոնյաներ։




