

Այսօր իր հիմնադիր համագումարն է հրավիրել նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը: Համագումարի 252 պատվիրակները հաստատել են նորաստեղծ կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, վարչության կազմ են ձևավորել: Միաձայն կուսակցության նախագահ է դարձել Վարդան Օսկանյանը, 2 փոխնախագահի պաշտոնները վստահվել են ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանին ու Էլինար Վարդանյանին: «Համխմբանը» որոշել են անդամակցել նաև նախկին ՄԻՊ Կարեն Անդրեայանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նրանք կուսակացության ղեկավար մարմնի՝ վարչության անդամներ են:
Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից նոր քաղաքական ուժ հիմելու նախաձեռնությունն արդեն ոչ թե մտադրություն, այլ իրողություն է : «Համախմբումն» այսօրվանից համալրում է քաղաքական դաշտը՝ ինչպես նախաձենողներն են ասում, ոչ թե հերթական , այլ առանցքային քաղաքական ուժ դառնալու հայտով:
Վարդան Օսկանյանն իր ծրագրային ելույթում այսօր նշեց, որ կուսակցությունը հավակնում է քաղաքական նոր մշակույթ ձևավորել, դառնալ ընդդիմադիր նոր բևեռ ու իրական այլընտարանք հանրության համար: «Համախմբումը» լինելու է վերկուսակցական կառույց, լինելու է ժողովրդական շարժում, որը համախմբելու է ողջ հանրությանը: Մենք հայտ ենք ներկայացնում ձևավորելու քաղաքական բևեռ և մեր հանրության համար լինելու նոր իշխանության հուսալի հավակնորդ»:
Ըստ Օսկանյանի ՝ առանց որևէ բացառության համագործակցելու են քաղաքական բոլոր այն ուժերի հետ, որոնք ցանկանում են երկրում արմատական փոփոխություններ իրականացնել: Ի դեպ, քաղաքական որևէ ուժ ՝ իշխանական կամ ընդդիմադիր, հիմնադիր համագումարին չէր մասնակցում:
Նորաստեղծ կուսակցությունն իր գլխավոր առաքելություններից մեկը համարելու է վստահության մթնոլորտի վերականգնումը, քաղաքական ոլորտում ՝ քաղաքական մենաշնորհի դեմ պայքարը, տնտեսական ոլորտում ոչ թե բյուջեի կատարման կամ սղաճը զսպելու, այլ տնտեսական աճ ու իրական զարգացում ապահովելու խնդիրը։ Դե իսկ արտաքին քաղաքականության ոլորտում «Համախմբումը» հայտարարում է կոմպլեմենտար քաղաքականությանը վերադառնալու մոտեցման մասին: «Որպես արտաքին քաղաքականության գաղափարական հենք՝ մենք կվերադարձնենք կոմպլեմենտարիզմը, որը տասը տարի մեծ արդյունավետությամբ գործել է»:
Ծրագրային ելույթում Վարդան Օսկանյանն իր պաշտոնավարման շրջանի, դրա արդյունքներին ուղիղ անդրադարձ չարեց, փոխարենը այսպիսի մի գնահատում արեց: «Որպես մարդ՝ ես ունեմ իմ բազմաթիվ թերությունները: Բայց երկու բանում ես ինձ համարում եմ անթերի՝ նվիրումը հայրենիքին և ազնիվ ու անկեղծ աշխատանքը պետական համակարգում»:
Հիմնական հարցերի պատասխանները ոչ թե ծրագրային ելույթում էին, այլ դրանից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Համախմբանը» հետապնդող գլխավորի հարցը ՝ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նոր կուսակցության կապի մասին, Օսկանյանը շարունակում է հիպոթետիկ է համարում: «Այդ հիպոթեթիկ հարցերն անընդհատ տալն անիմաստ չե՞ք համարում: Նույննն է ցանկացած մեկի անունը դնեք ու հարցնենք: Հստակ պատասխանել ենք այդ հարցին»:
Փոխարենը հիպոթետիկ չեն պաշտոնավարման շրջանին վերաբերող հարցերը: Նախկին արտգործնախարարին կոնկրետ հարց ուղղվեց՝ խոսում ու կարևորում եք մամուլի ազատությունը, մինչդղեռ Ա1 պլյուսը ձեր իշխանավարման շրջանում փակվեց: Օսկանյանն ընդունում է, որ սխալներ եղել են: «Նախկինում եթե սխալներ են եղել, դա չի նշանակում, որ հավերժ դրանք պետք է կրկնվեն: Ուզում ենք էս երկիրն առաջ գնա թե տեղում դոփի»:
Կուսակցության ղեկավար մարմինը վարչությունն է, որի կազմում, բացի նախագահից, 15 անդամներ են: Նրանց թվում է նաև նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Մեզ հետ զրուցյում նախկին օմբուսդսմենը նշեց, որ մինչ այժմ որևէ կուսակցության չի անդամակցել: «Առաջին անգամ է, որ հավատում եմ, որ կա մի թիմ, որի հետ կարելի է աշխատել ու լուծում տալ այն խնդիրներին, որոնց մասին տարիներ շարունակ խոսում ենք»:
«Համախմբում » կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունները բացառիկ հնարավորություն է համարում փոփոխությունների համար, բայց դրանց վերաբերող կոնկրետ հարցերին՝ օրինակ ինչ հավակնություններով են մասնակցելու կամ միայնակ թե դաշինքով, առայժմ վաղ են համարում պատասխանել:




