
Վաշինգտոնը ողջունում է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու համաձայնեցումը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Մենք ողջունում ենք կողմերի միջև առաջընթացը, ինչպես նաև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու համաձայնեցումը: Բացի այդ, սատարում ենք ջանքերին, որոնք ուղղված են համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռք բերմանը»,- ադրբեջանական ԶԼՄ- ներին ասել է Բաքվում ԱՄՆ դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Վաշինտոնը սանկտպետերբուրյան հանդիպումից։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը, այդ թվում, համանախագահող երկրների ջանքերն առանձին-առանձին, մեկ նպատակ են հետապնդում` նստեցնել հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնեցնել համապարփակ խաղաղ համաձայնագիրը»,-ասել է Սեկուտան:




