Տնտեսական

Գործարար հանրությունը բողոքում է Հարկային նոր օրենսգրքի նախագծի դեմ

hasmikdilanyan

Հայաստանում գործող բիզնես ասոցիացիաները,  որոնց կազմում ընդգրկված են   մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, հայտարարությամբ են հանդես եկել՝  իրենց անհամաձայնությունը և մտահոգությունը հայտնելով   օրերս առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Նրանք շեշտում են՝ փաստաթուղթն այս տեսքով կյանքի կոչելու դեպքում վտանգված է Հայաստանի տնտեսության ապագան, այն հարվածելու է բոլոր ոլորտներին՝ բանկային , ՏՏ, օտարեկրյա ներդրումներ: Հիշեցնենք, օրերս իրենց մտագոհություններն էին հայտնել նաև ՓՄՁ  ներկայացուցիչները: Բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներն այսօր նաև նշել են, որ հարկային խորհրդում  արդյունավետ քննարկումների են մասնակցել, սակայն, այն ինչ  ներկայացվել է հաստատման , բոլորովին այլ փաստաթուղթ է:  Հարկային օրենսգրքի այսպես ասենք պատասխանատուները վստահեցնում են՝ մանրակրկիտ ու երկարատև են  աշխատելու փաստաթղթի վրա:

 

Առաջին ընթերցամամբ հաստատված Հարկային նոր օրենսգքրի նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում:  Հաստատումից ի վեր արդեն մի քանի օր է, ինչ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հավաքվում,  իրենց անհամաձայնությունն ու մտահոգություններն  են հայտնում փաստաթղթի վերաբերյալ։

Այսօր հերթը բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներինն էր, որտեղ ընդգրկված են Հայաստանում Ամերիկայի առևտրի պակատը, բանկերի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների, Տեղեկատվական ու հաղորդակցության Տեխնոլոգիաների գործատուների միություններն ու ևս մի քանի կազմակերպություններ կամ, ինչպես Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ  Տիգրան Ջրբաշյանն է ձեւակերպում,  Հայասանի համախառն ներքին արդյունքի ու օտարերկրյա ներդրումների մեկ երրորդն ապահովող ընկերությունները: Նրանք  իրենց մտահոգությունը  հայտարարությամբ են  ձևակերպել:

«Հարկային օրենսգրքի նախաձեռնությունն ու նպատակահարմարությունը  բիզնես շահերից է  բխում, բիզնեսն է ցանկացել համապարփակ, ընդհանուր  փաստաթուղթ ունենալ»,- ասում է Տիգրան Ջրբաշյանն ու նշում, որ  օրենսգրքից առաջ պետք էր  հայեցակարգային մոտեցում ունենալ, հետո միայն սկսել հոդվածային քննարկումները:

Շուրջ 400 առաջարկները ներառվել են , հայեցակարգային  քննարկումներն էլ արդյունավետ են ընթացել: Ավելին, Ջրբաշյանի բնութագրմամբ, մինչ այժմ նման կառուցողական քնննարկում Հայաստանի պատմության մեջ չէր եղել: Սակայն, իրադարձություններն այլ ընթացք են ստացել։ «Հարկային օրենսգրքի կիսավարտ նախագիծը տեղափոխվեց կառավարության նիստերի ֆորմատ, որի արդյունքում ծնվեց մի փաստաթուղթ, որը հակասում  է թե մեր քննարկված մոտեցումներին, թե ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հայեցակարգին: Համատեղ նամակլ հղեցինք կառավարությանը, վարչապետին՝ առաջարկելով հետ կանչել այն ԱԺ-ից»,- պատմում է Ջրբաշյանը։

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը բանկային համակարգի ապագայով է մտահոգ: Մինչև վերջին պահը Ճզմաչյանը հույս ուներ, որ փոփոխությունները հօգուտ իրենց կինեն: Ինչպես Տիգրան Ջրբաշյանը, այնպես էլ Սամվել Ճզմաչյանը վստահ են՝ օրենսգիրքն այս տեսքով ընդունելու դեպքում օտարերկրյա ներդրումները կշարունակեն նվազել, ստվերը ոչ թե կկրճատվի, այլ կավելանա։

Քննարկումներին մասնակցած մասնավոր հատվածի ներկայացուցիչները հայտարարում են, որ օրինակ, եկամատային հարկի դրույքաչափի  հարցում առաջարկվել է 20 տոկոս, սակայն այժմ  բոլորովին այլ դուրքաչափեր են հաստատվել:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը հայտարարում է՝ Հարկային օրենսգրքի այս տարբերակը  ՏՏ  ոլորտի զարգացման ռազմավարությանն է հակասում:  «Այս օրենգիրքը  հոսանքին լիարժեք հակառակ է, որևէ վերլուծություն ու հիմնավորում չկա, որ սա մեր երկրի օգուտ կբերի:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին  հատկապես եկատմային հարկի դրույքաչափի բարձրացումն է  մտահոգում: Այս տարբերակով կյանքի կոչելու դեպքում՝ հարկային բեռը գործատուների ու աշխատողների համար  կավելանա: Կոնկերտ այս ոլորտի ներկայացուցիչները չեն պատրաստվում լռել, նրանք ավելի ակտիվ կլինեն՝ փոփոխությունների չգնալու դեպքում:

Հիշեցնենք, Հարկային  օրենսգրքի շտկման ուղղությամբ համատեղ աշխատանքնեըն սկսվել էին հունիսի 15-ին,  երբ առաջին ընթերցմամբ հաստատվեց օրենսգիրքը: Բոլոր դժգոհություններին հանրապետականների անունից պատասխանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ խոստանալով, որ առաջին ընթերցումից հետո փաստաթղթի վրա երկարատեւ եւ մանրակրկիտ աշխատելու են:

Կարդացեք նաև

Back to top button