
ԵԱՀԿ- ն չի մասնակցում Սանկտ- Պետերբուրգում Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով հունիսի 20- ին նախատեսված եռակողմ գագաթաժողովի կազմակերպմանը՝ ՏԱՍՍ- ին հայտնել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Նատաշա Ռաջակովիչը։
«ԵԱՀԿ- ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաաղի հարցով գագաթաժողովի կազմակերպմանը եւ մենք չենք կարող այն մեկնաբանել»,- ասել է նա։ «Որքան գիտենք՝ այն հրավիրվել է ՌԴ նախաձեռնությամբ»,- ասել է նա՝ խորհուրդ տալով բոլոր հարցերն ուղղել ռուսական իշխանություններին։




