Միջազգային

Freedom House. Ադրբեջանն օգտագործում է «Ֆորմուլա 1»- ը ժամանակակից երեւալու համար

«Քաղաքացիական հիմնարար ազատություններն ու այլակարծությունը ճնշող Ադրբեջանի կառավարությունը ձգտում է օգտագործել «Ֆորմուլա 1»- ը, որպեսզի ներկայանա որպես ժամանակակից ու ազնիվ իշխանություն»,- հայտարարել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Դանիել Քալինգաերտը։

Նա Ադրբեջան այցելողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների՝ կալանավորված ավելի քան 80 ակտիվիստների վրա։

«Ֆորմուլա 1» դասի մրցաշար Բաքվում անցկացվելու է հունիսի 17-19-ը:

Back to top button