ՄիջազգայինՍպորտ

Ֆրանսիական ոստիկանությունը շրջափակել է ռուս երկրպագուների մուտքը Լիլ

Ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատները շրջափակել են ռուսաստանցի երկրպագուների կազմակերպված խմբերին Լիլ քաղաքի մատույցներում, որտեղ հունիսի 15- ին անցկացվելու է Ռուսաստան- Սլովակիա հանդիպումը։ Երկրպագուների համառուսաստանյան միավորման նախագահ Ալեքսանդր Շպրիգինը Р-Спорт գործակալությանը հայտնել է, որ շրջափակման նպատակը ստուգումներ իրականացնելն է։

«Մեր խումբը ուղղվեց Լիլ։ Երբ մեր ավտոբուսը դուրս եկավ Կաննից, ոստիկանական հատուկջոկատայինները շրջափակեցին մեզ՝ մոտավորապես 100 ավտոմատավոր, քշեցին «կանգառ»։ Այժմ պահանջում են իրերով դուրս գալ եւ ինչ-որ տեղ գնալ։ Սկզբում ասացին, որ ստուգելու են զենքի եւ թմրանյութի առկայությունը, այժմ ասում են, որ ինչ- որ ստուգում է Ֆրանսիական Հանրապետության դատախազի հանձնարարությամբ»,- ասել է Շպրիգինը։ Նրա տեղեկություններով՝ ավտոբուսում 50 մարդ կա։

Շրիգինը տեղի ունեցածի մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը, ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Ռուսաստանյան ֆուտբոլային միությանը։

Back to top button