Միջազգային

ԻՊ- ն ստանձնել է Փարիզում հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետությունն» ստանձնել է Փարիզի արվարձանում ոստիկանի սպանության եւ նրա տանը պատանդառության պատասխանատվությունը, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով ահաբեկիչների ստեղծած Amaq գործակալությունը։

Հարձակումը տեղի է ունեցել երեկ ուժ երեկոյան՝ մայրաքաղաքի հյուսիս- արեւմուտքում։ Անհայտ տղամարդը դանակով հարվածել եւ սպանել է տուն մտնող ոստիկանին, ապա մտել տուն եւ պատանդ վերցրել նրա ընտանիքին։

Ահաբեկիչը բանակցությունների ընթացքում խոստովանել է, որ ԻՊ- ի կողմնակից է, ականատեսները պատմել են, որ նա «Ալլահ ու աքբար» է գոռացել։

Հատուկջոկատայինները գրոհել են տուն՝ ոչնչացնելով տղամարդուն։ Հայտնաբերվել է նաեւ ոստիկանի կնոջ դիակը։ Նրանց 3- ամյա որդին ողջ է մնացել։

Back to top button