Գեղարքունիքում միգրացիան նվազել է. պատճառը ռուբլու արժեզրկումն է ու… ոչ միայն
Գեղարքունիքի մարզի Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպության հիմնադրած կարի արտադրամասում զբաղված են միայն հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք արտադրում են տրիկոտաժե իրեր: Արտադրանքի իրացման դժվարությունների պատճառով աշխատողների թիվը ներկայում կրճատվել է: Մարզում աշխատանքային միգրացիան մեծ տեղ է զբաղեցնում: Արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Միգրացիոն օրենքների փոփոխությունն ու ռուբլու արժեզրկումը կրճատել է նաև միգրանտների թիվը:
«Կինը չունի խնդիր, եթե համայնքում բոլոր խնդիրները լուծված են»,- սա Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանի տեսակետն է: Կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունը տարբեր ծրագրերի միջոցով փորձում է նպաստել մարզի զարգացմանը, աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց և բռնության ենթարկված կանանց: Անահիտ Գևորգյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում կանանց դեմ իրականացվող բռնություններն ավելի շատ են:
Գեղարքունիքի մարզում աշխատանքային միգրացիան միշտ էլ աստիճանասանդղակի ամենավերին ցուցիչն է ունեցել: Սոցիալական կարիքները հոգալու նպատակով աշխատանքային միգրանտը երբեմն ընտանիքով է տեղափոխվում այլ երկիր: Ժամանակի ու կացության փոփոխությունը ծնում է կնոջ նկատմամբ նոր բռնություն` Ռուսաստանում մերժվելով ամուսնուց վերադառնում են Հայսատան:
Ուրիշի հոգսն իրենցը դարձրած «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունն արդեն երկու տարի ստեղծել է սոցիալական ձեռնարկություն՝ կարի արտադրամաս և գունավոր տպագրություն՝ ապահովելով հաշմանդամների զբաղվածությունը: Կարի արտադրամասում աշխատում է մոտ 10 մարդ, օրական 4-5 ժամ: Արտադրում են տրիկոտաժե իրեր, պատվերի դեպքում դպրոցական համազգեստ, բժշկական արտահագուստ, ասեղնագործված սփռոցներ և սպիտակեղեն:
Կարինե Իսրայելյանը 3-րդ խմբի հաշմանդանություն ունի, երկամսյա դասընթացներին մասնակցելուց հետո աշխատում է կարի արտադրամասում.«Կարում ենք երեխաների համար գլխարկներ, շապիկներ, տոտիկներ, գոգնոց, գիշերանոց, վաճառում ենք Գետաշենի շուկայում, խանութներին ենք տալիս»,- ասում է:
Կարի արտադրամասում վարձատրությունը ցածր է, չնայած աշխատողները չդժգոհեցին, նշելով՝ աշխատած ժամանակահատվածի համար հարմար վարձատրություն է: Արտադրանքի իրացման դժվարություններով պայմանավորված՝ աշխատողների թիվը կրճատվել է, սակայն ձեռք բերած նոր մասնագիտությամբ աշխատում են նաև տանը:
Գայանե Եղոյանը նշեց, որ պահետավորված արտադրանք շատ ունեն, որի պատճառով իրենք որոշակի ժամանակ չեն աշխատել, սակայն տանը կարի թեթև աշխատանքներ կատարում է:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը քաջատեղյակ է մարզի խնդիրներից: Ներկայում զբաղված են բնակչության զարգացման կարևոր խնդիրներից մեկի՝ պտղի սեռի խտրական ընտրության վնասակար հետևանքների իրազեկմամբ: Հանրապետությունում տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկներին: Անահիտ Գևորգյանը նշում է, որ այս տարբերակված մոտեցումը Գեղարքունիքի մարզում առավել ընդգծված է, պայմամնավորված՝ ազգային մենթալիտետով՝ 100 աղջկա դիմաց 124 տղա է ծնվում:
Անդրադառնալով աշխատանքային միգրացիային, որը Գեղարքունիքի մարզում նոր երևույթ չէ և սկիզբ է առել դեռ խորհրդային տարիներից, համայնքների մեծ մասն ապրում է Ռուսաստանից եկող տրասֆերտների հաշվին: Լիճք գյուղում կա մի թաղամաս, որը Պուտինկա է կոչվում: Կառուցված շքեղ առանձնատների դռները փակ են, ապրում են Ռուսաստանում: Ռուսական ռուբլու արժեզրկմամբ և Ռուսաստանում միգրացիոն օրենքների փոփոխությամբ պայմանավորված այս տարի մարզից մեկնող աշխատանքային միգրանտների թիվը նվազել է: