Միջազգային

Ջ. Զարիֆ. Պետք է համատեղել ջանքերը՝ Սիրիայում խաղաղություն ապահովելու համար

Համաշխարհային հանրությունը պետք Է միավորի ջանքերը ծայրահեղականությանը դիմակայելու, ինչպես նաեւ համատեղ ջանքերով Սիրիայում խաղաղություն ապահովելու համար` հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ  Ջավադ Զարիֆը։

Դիվանագետին այսօր հյուրընկալում են Օսլոյում, որտեղ նրան ընդունել է նորվեգացի  պաշտոնակից Բերգե Բրենդեն: «Մենք կարծում ենք, որ ոչ միայն Իրանը, այլև միջազգային հանրությունը պետք է ջանքերը միավորելեն ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարում: Այստեղ անհրաժեշտ է համագործակցել բոլորի հետ»,- ասել է նա:

Սիրիայի վերաբերյալ Զարիֆը հայտարարել է, որ անհրաժեշտ են բազմաթիվ երկրների համատեղ ջանքերը, որոնք կապահովեն այդ երկրի ապագան։ «Պետք է հասկանալ, որ ռազմական լուծում չկա: Սիրիայի համար կա անհրաժեշտ քաղաքական որոշում է»,- ասել է պաշտոնյան:

ՏԱՍՍ գործակալությունը փոխանցում է, որ հունիսի 14-ին Զարիֆը Օսլոյում մասնակցելու Է միջազգային հակամարտությունների լուծմանը՝ նվիրված համաժողովին: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ Զարիֆը դասախոսություն կկարդա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի մասին:

Կարդացեք նաև

Back to top button