Հասարակություն

Ինչպես երեխային աշխատել սովորեցնել, այլ՝ չշահագործել աշխատանքում

hasmikmartirosyan

 

Հայ ընտանիքներում առաջին կենացը բարձրացվում է երեխանների բարեկեցության ու ապահովության համար, որը ցուցիչ է, որ հայ ընտանիքները երեխայապաշտ են: Լա՞վ է, թե՞ վատ:

Աստվածացնելը ՝վատ, իսկ սիրով դաստիարակելը՝ լավ: Աշխատանքը փոխում է մարդուն, իսկ երեխայի դեպքում՝ կերտում է ապագան: Խոսքը երեխային ծնողի օգնությամբ աշխատանքի ներգրավելու մասին է:

Հարկավոր է աղջիկներին մանուկ հասակից զբաղեցնել տնային հաճելի հոգսերով, նույնը՝ նաև տղաներին՝ասում է հոգեբան Սամվել Խուդոյանը։ Հայաստանում տարածաված է մուրացկանությունը, իսկ աշխատանքի շահագործման վերաբերյալ մեր երկիրը նպաստավոր դիրքերում է՝ փաստում է հոգեբանը: Ըստ նրա՝ երեխայի հոգեբանական դաստիարակությամբ պետք է զբաղվել վաղ հասակից: Խաղ, ուսում, աշխատանք՝ այս երեքը միասնութուն  են, երեխանների ապագայի ձևավորման հարցում: «Կան երկրներ, որտեղ իսկապես երեխաները ծանր աշխատանքներում են ներգրավված՝ Շրի Լանկա, Պակիստան, Հնդկաստան: Երեխային չպետք է  ամենի ինչ միագամից տալ»։

Օրինակ՝ մարզերում հողագործական աշխատանքներին ներգրավում են երեխաներին, որոնք դասի չեն գնում։ Վերջինս աշխատանքային շահագործում չէ, եթե այն աշխատանքի նկատմամբ սեր է առաջացնում, բայց 16 ժամ արևի տակ աշխատանքը հղի է առողջական վտանգներով՝ ասում է Սամվել Խուդոյանը: Վաղ տարիքից աշխատանքի հետ առնչվելը կարեւոր է, բայց շահագործումը կամ դեռահասների օգնությամբ ընտանիքի սոցիալական խնդիր լուծելն արդեն երեխաների իրավունքների խախտում է:

Ասվածն ամբողջացնում է նաև  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը՝ ներկայացնելով, թե ինչ է նշանակում՝ աշխատանքի վատթարագույն ձևը: Ըստ կազմակերպության ներկայացուցչի,  այն բոլոր աշխատանքի ձևերը, որոնք միտված են կրթության, բնականոն զարգացման, անվտանգության և բարոյականության դեմ՝ վատթարագույն աշխատանքի ձևեր են:

«Երեխան ունի աշխատելու իրավունք։ եթե երևույթը բացասական լիներ, ամրագրված չէր լինի օրենքներով, կոնվեցիաներով։ Հարցն այլ ՝ վաղ տարիքում աշխատելը սահմանափակում է երեխայի կրթության իրավունքը»,- ընդգծում է Աիդա Մուրադյանը և փոխանցում ԱՄՆ պետդեպարտամենտի ուսումնասիրությունները, որոնք  ցույց են տվել, որ Հայաստանում երեխաները հիմնականում ներգրավված են սեզոնային աշխատանքներում: «Խոսքը հատկապես վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, ինչը հաճախ պատճառ է դառնում նրանց կրթությունից դուրս մնալուն»:

Ըստ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցչի,  մինչև 14 տարեկան երեխաները իրավունք չունեն մտնել որևէ իրավահարաբերության մեջ՝ միայն ծնողների կամ ծնողներից մեկի գրավոր համաձայնության դեպքում: «Պատճառներից առաջինը աղքատությունն է: Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 37%-ն ապրում է աղքատության, իսկ 3,3%-ը՝ ծայրահեղ աղքատության մեջ: Հետևաբար՝ աղքատության մեջ ապրող երեխաները ավելի շատ են ընդգրկվում տարբեր տեսակի, այդ թվում՝ ծանր և վնասակար աշխատանքներում,  որպեսզի հոգան ընտանիքի սոցիալական խնդիրերը: Եթե կտրուկ քայլերի էլ գնանք, ապա ընտանիքները շատ ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջ կկանգնեն: Հայաստանում աշխատանքերում  ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի, սակայն հիմնականում  այդ երեխաների աշխատանքը  որևէ տեղ գրանցված չէ»

Այստեղ մեկ այլ խնդրի էլ կբախվենք արգելելով մինչև 14 տարեկան երեխաներին աշխատել, «քանի որ շատ ընտանիքներում  հանապազօրյա հացը վաստակելու հոգսը դեռահասների  ուսերի վրա  է դրված, իսկ արգելումը կբերի՝ սոցիալական ծայահեղ աղքատության»,-ասում է Աիդա Մուրադյանը:

Հայաստանում այսօր մինչև 14 տարեկան երեխանները զբաղված են ֆիլմերում և տեսահոլավակներում նկարահանվելով, որը, իհարկե, վատ չէ, սակայն վտանգավոր միտում է, քանի որ երեխաներին վճարելու  փոխարեն, վճարում են երեխաները՝ նկարահանվելու համար՝ ընդգծում են բանախոսները: Տեղեկացնենք, որ ուսումնասիրությունների համաձայն այսօր աշխարհում 215 մլն երեխա ներգրավված է տարբեր տեսակի աշխատանքներում, ընդ որում՝ 115 մլն-ն ընդգրկված է վատթարագույն աշխատանքներում:

Back to top button