
Ֆրանսիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հենց սկզբում երկրի հիմնական ավիափոխադրողի՝ Air France- ի օդաչուները գործադուլ են հայտարարել։ «Ֆրանս պրեսը» հայտնում են, որ վտանգված է ֆուտբոլի հարյուրհազարավոր երկրպագուների ժամանումը։
Air France- ի օդաչուների արհմիությունը փորձում է հասնել աշխատավարձերի բարձրացման եւ թռիչքային ժամերի ավելացման։ Այսօր գործադուլին մասնակցել է անձնակազմի 25 տոկոսը։
Bloomberg- ի տվյալներով՝ այսօր չեղյալ է հայտարարվել ավիաընկերության չուրաքանչյուր չորրորդ չվերթը։ Գործադուլը խնդիրներ է առաջացրել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ուղեւորափոխադրումներում։ Խնդիրը բարդացնում է այն, որ գործադուլ են հայտնարարել նաեւ երկաթուղայինները։
Չի բացառվում՝ կառավարությունը հատուկ դեկրետ ընդունի՝ գործադուլավորներին ստիպելով վերադառնա աշխատանքի։




