
Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Մարկ Հիլդրյուն Հայոց ցեղասպանության մասին իմացել է հայ երաժիշտների հետ շփումներից։ «Նրանք ինձ շատ են պատմել Հայոց ցեղասպանության մասին: Գերմանիայի կողմից նախորդ դարում կատարված ոճրագործությունը կարող ենք համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Հուսով ենք, որ հետագայում նման ոճրագործություններ տեղի չեն ունենա, բայց պատմության մեջ ամեն ինչ կարծես թե կրկնվում է. տեսեք, ինչ է կատարվում Սիրիայում: Պետք է դասեր քաղենք, որպեսզի ոճրագործությունները չկրկնվեն»,- Ծիծեռնակաբերդում ասել է նա։
Մրցույթի մասնակիցներն ու ժյուրնն անդամները հունիսի 10-ին եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:





