

Հայաստանի ու Ռուսաստանի միջև Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրը, որը դեռ ԱԺ-ում պետք է քննարկվի ու վավերացվի, միանաշանակ չի ընդունվում։ Փորձագետները խոսում են դրա դրական եւ բացասական կողմերի մասին։
Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրը, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով, բխում է Հայաստանի շահերից։ Նա վստահ է, որ ՀՕՊ ղեկավարությունը այն ծառայեցնելու է Հայաստանի շահերին. Պատգամավորը հիշեցրեց, որ բանակցություններն այս հարցով ընթանում էին 2 տարի:
Պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակն արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պայմանավորում է աշխարհաքաղաքական իրադարձություններով: ՌԴ առաջինն իր շահերից ելնելով է գնում նման քայլի, ինչը օգտակար է կլինի նաև Հայաստանի համար, սա բխում է մեր ազգային շահերից՝ ասաց։
Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շանհազարյանի կարծիքով՝ ՀՕՊ համակարգը հակառակորդի շարժի մասին տեղեկություններ ստանալու նոր հնարավորություն կտա, սակայն կարող են լինել նաև սպառնալիքներ: Նա հիշեցրեց այն դեպքը, երբ թուրքական ուղղաթիռները հատել էին Հայաստանի օդային տարածքը։ Վերահսկելիությունը կմեծանա՝ ասում է։
Պայմանագրի նախագիծն անշուշտ մի քանի խնդրահարույց կետեր ունի. ինչո՞ւ է պայմանագրի վեցերորդ հոդվածով Կովկասյան հատվածում հրամանատարությունը դրվում ռուսական կողմի վրա եւ ոչ հայկական: Ինչու պետք է հայկական կողմն իր սեփական տարածքում միայն կառավարում իրականացնի։ «Կառավարումն ու հրամանատարությունը տարբեր են: Հրամանատարությունը ՌԴ ձեռքում է և կարող է շահերի բախում առաջանալ ԼՂՀ խնդրում: Քաղաքական ու ռազմական խնդիրներ են առաջանում, դրա համար ձևակերպումները պետք է հստակ լինեին»,- շեշտում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
Կա՞ն արդյոք հստակ ամրագրումներ, որպեսզի որևէ սպառնալիքի դեպքում կարողանանք վստահ լինել՝ Ռուսաստանը կգործի ու կպաշտպանի իր ռազմավարական դաշնակցին: Եթե սպառնալիք լինի Հայաստանի օդային սահմանում՝ այդ պահին գործելու է ՀՀ օրենսդրությունը՝ ընդգծում է Հրանտ Մելիք- Շահնազարյանը։




