
Գյուղատնտեսության երեք փոխնախարարների կրճատումից ոլորտը չի տուժի, այսօր լրագրողներին ասել է Սերգո Կարապետյանը՝ խնդրելով չանհանգստանալ։
«Մյուս փոխնախարարներն էլ են մասնագետ, այնպես չէ, որ նրանք պրոֆեսիոնալ չեն: Սերնդափոխություն պետք է լինի: Ամեն պետական պաշտոնյայի երբ նշանակում են՝միառժամանակ հետո հնարավոր է, որ ազատեն աշխատանքից: Կյանքը շարունակվում է: Այո՛, երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք, երիտասարդները պետք է աճեն: Ընդհանրապես՝ բոլոր ոլորտներում էլ սերնդափոխություն պետք է լինի»,- ասել է նախարարը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ անդրադառնալով քաղաքապետարանում ծախսերի կրճատման հարցին, նշել է, որ 2015թ բյուջեն քննարկելիս մեծ ծախսերն այդ ժամանակ արդեն կրճատել են: «2016թ բյուջեն հաստատվել է մինիմալ, այն ծրագրերը, որոնք նախատեսված են այս տարվա համար, դրանք պետք է պարտադիր իրականացվեն»,- ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այսօր Երեւանում՝ Կասյան փողոցում բացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը։ Մասնակցել են նաեւ գյուղնախարարն ու Երեւանի քաղաքապետը։




