Միջազգային

Մահացել է Սիլիկոնյան հովտի հիմնադիրներից մեկը

Կալիֆոռնիայում հունիսի 7-ին 84 տարեկանում մահացել է Սիլիկոնյան հովտի «հիմնադիր հայրերից» մեկը՝ Թոմաս Փերքինսը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Լինելով Kleiner Perkins Caufield and Byers վենչուրային ձեռնարկության համահիմնադիրը՝ Փերքինսը կարևորագույն դեր է խաղացել համակարգչային և կենսատեխնոլոգիական արդյունաբերության ձևավորման գործում: Նրա անունը կրող ընկերությունը նպաստել է այնպիսի համացանցային հսկաների ձևավորմանը, ինչպիսիք են Google-ը և Amazon-ը:

Դեղամիջոցներ մշակող Genentech ընկերությունում Փերքինսի ներդրումն օգնել է առաջ մղել կենսատեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը, որը առաջացել է Սիլիկոնյան հովտում 1970-ականներին:

Փերքինսը նաև կենտրոնական դեր է խաղացել այնպիսի ընկերությունների կազմավորման և զարգացման գործում, ինչպիսիք են Tandem Computers-ը, Compaq Computer-ը և LSI Logic-ը, նաև աշխատել է ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավար մարմիններում, այդ թվում՝ Hewlett-Packard-ի:

Back to top button