Ցեղասպանություն 100Քաղաքական

Բունդեսթագի նախագահի կոշտ քննադատությունը՝ Էրդողանի հասցեին

Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը ևս այսօր կոշտ քննադատություն է հնչեցրել Էրդողանի հասցեին: Բունդեսթագի նիստի բացմանը հնչած Լամերտի ելույթը բուռն ծափահարությունների է արժանացել:

«Ատելությամբ լցված սպառնալիքների պատճառը… որոշ չափով կապված է թուրք քաղաքական գործիչների հայտարարությունների հետ: 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը իր քննադատությունը գերմանական Բունդեսթագի ազատ ընտրված պատգամավորների հասցեին կարող է կապել նրանց թուրքական ծագման վերաբերյալ կասկածների հետ` նրանց արյունն անվանելով «պղված», ես նախկինում անհնարին էի համարում», — ասել է Լամերտը:

Բունդեսթագի նախագահն ընդգծել է, որ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են բանավիճել, լսել քննադատություն, սակայն «ցանկացած անձ, որը կփորձի սպառնալիքների միջոցով ճնշում գործադրել առանձին պատգամավորների վրա,  պետք է գիտակցի, որ հարձակում է գործում ողջ խորհրդարանի վրա»:

«Բունդեսթագը համարժեք կարձագանքի այն մեթոդներով, որոնց կիրառման լիազորությունները տրված են մեզ օրենքով», ասել է Նորբերտ Լամերտը: «Ռիա-նովոստի»-ն գրում է, որ Բունդեսթագի ելույթի պահին նիստերի դահլիճում է եղել նաև կանցլեր Անգելա Մերկելը:

Back to top button