Մշակույթ

Այվազովսկու կտավը դարձել է MacDougall’s աճուրդի տան գլխավոր նմուշը

Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը» կտավը  MacDougall’s  աճուրդի տանը վաճառել են գրեթե 500 հազար ֆունտով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով   MacDougall’s-ի հիմնադիր եւ ղեկավար Ուիլյամ Մակդուգալլին:

«Փրկվածը» աճուրդին վաճառվել է 499 հազար ֆունտով, նախնական գինը եղել է  450–600 հազար ֆունտ:

Եվս մեկ նմուշ` սիրիական Պալմիրա քաղաքի պատկերը, որը պատկանում է Ալեքսանդր Յակովլեւի վրձնին, վաճառվել է  461,8 հազար ֆունտով, երբ նախնական արժեքը 100–150 հազար ֆունտ էր:

Back to top button