Տնտեսական

Սոցիալական նշանակություն ունեցող ապրանքային շուկաները մենաշնորհային չեն.Վարդան Այվազյան

hasmikmartirosyan

«Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները մեր երկրում մենաշնորհային չեն»,- օրերս հայտարարել էր  վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նաև ընդգծել էր՝ բոլոր տնտեսվարողների համար պետք է  հավասար պայմաններ  ապահովվեն,  իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա:  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լիահույս է, որ գործադիրն  իր նախաձեռնություններով և խորհրդարան ներկայացվելիք օրենսդրական փաթեթներով պայքարելու է գերիշխող դիրք ունեցող ընկերություների և կոռուպցիայի դեմ: «Չեմ կարծում, որ որևէ գործադիր կգնա ինքնասպանության»,- Մամուլի ազգային ակումբում այսօր ասել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաողովի նախագահը:

 

Կառավարության մայիսի 12-ի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ էկոնոմիկայի նախարարությանն ու ՏՄՊՊՀ-ին տրվեց հստակ հանձնարակական.  քննարկել ՀՀ-ում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային միջավայրի վրա, և ներկայացնել առաջարկներ:

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվեր էր, որ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքային շուկաները՝ ինչպիսիք են շաքարավազի, ալյուրը, ցորենի, ձեթի, բրձի, հնդկաձավարի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչին մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես այդպիսին: Պատճառը, ըստ վարչապետի, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարծում է, որ մենաշնորհ բառի փոխարեն պետք է օգտագործել գերիշխող եզրույթը, և նման  ընկերություններին տեսնելու համար հարկավոր է միայն այցելել ՏՄՊՊՀ կայք, որտեղ տեղադրված է հստակ տեղեկատվություն ապրանքային շուկայում ընկերությունների շրջանառության ծավալի մասին: Այս հարցում պատգամավորը հայցում է նաև ԶԼՄ-ների աջակցությունը, եթե չկա համապատասխան տեղեկատվություն՝ պատրաստ է տրամադրել: «Գերիշխող դիրքի առկայությունը թալան չէ, այլ բան է դիրքի չարաշահումը»,- ասում է Վարդան Այվազյանը:

«Առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պետք է իրականացնել հստակ գնային վերահսկողություն, բայց ոչ զգացմուքնային դաշտում: Վերցնել 16  տեսակի ապրանքնատեսակ, շուկայական գինը,  միջազգային գինը համադրում ես, գումարած փոխադրման գինը, մինիմալ ծախսերը, ալտերնատիվը հաշվում ես ու սկսում խիստ վերահսկողությունը։ Գինը բարձրացնում է՝ ընկերության գործունեությունը կասկածի տակ է դնում»:

Այդուամենայնիվ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը լիահույս է, որ վարչապետի հայտարարությունից հետո մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարում կունենանք առաջխաղացում: «Չեմ կարծում, որ որևէ բարձրագույն մարմնի ղեկավար ինքնասպանության կգնա միայն հայտարարությունների ձևով, իսկ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, որը տնտեսական առումով լուրջ խնդիրների լուծումներ պարտադրեց»,- նշում  է պատգամավորը և շեշտում, որ տնտեսության զարգացումն այսօր գերխնդիր է:

«Ես հավատացած եմ և համոզված, որ այն սպասումները, որ մենք ունենք, իհարկե, կարող է չարդարացնի գործադրին, բայց այն օրենսդրական փաթեթները, որոն ք ներկայացվում են ԱԺ, այլ բանի մասին են խոսում»:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը բառերից գործի անցենելու կողմանկից է: Փորձագետը ներկայացնում է Սինգապուրի փորձը և նշում՝ կոռուպցիայի դեմ պայքարի միակ տարբերակը խիստ պատիժն է, ձերբակալությունը, այլ ոչ թե պաշտոնանկությունը: «Բարդ բանաձեր չկան, կա հստակ կարճ տարբերակ՝ պատիժ, այն էլ մերձավորներից սկսելով»,- ասում է Մեսրոբյանը:

«Հազար տարի պատրաստ են բառերը մեկնաբանել բառերով։ Ես իրողություններից եմ դատում և վերլուծում: Սինգապուրի հրաշքի կնքահորը հարցրել են՝ ինչպես պայքարել կաշառակերության դեմ, պատասխանել է՝ դաժանորեն դատել մերձավոր երեք կաշառակերներին»:

Վերջում տեղեկացնենք՝ ուսումսաիրությունները միայն սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներով չեն ավարտվելու: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Միանասյանը օրերս հայտարարեց, որ  մեկամսյա ժամկետում  հստակ ուղեցույցեր կմշակվեն՝  ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Կստեղծվի դժգոհությունների արձագանքման թեժ գիծ: Իսկ օգոստոսի մեկից էլ կներկայացվեն վերլուծական հաշվետվություններ:

Back to top button