Միջազգային

Հերթական ահաբեկչությունը Թուրքիայում. այս անգամ Մարդինում

Այսօր հերթական արյունալի ահաբեկչությունն է տեղի ունեցել Թուրքիայում. Մարդին գավառի Միդյաթ քաղաքում ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ պայթեցվել է ավտոմեքենա:

«Հուրիեթի» փոխանցմամբ՝ զոհվել է երկու ոստիկան, կան բազմաթիվ վիրավորներ: Մարդինը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանից հյուսիս, բնակեցված է հիմնականում քրդերով:

Հիշեցնենք, որ նախօրեին ևս մեկ ահաբեկչություն էր տեղի ունեցել Ստամբուլում: Այն խլել էր 11 մարդու կյանք։

Կարդացեք նաև

Back to top button