Միջազգային

Էրդողանն ստորագրեց ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրենքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանն ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը։ Այն թոյլ կտա դատական հետապնդում սկսել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մի շարք պատգամավորների դեմ։ԺԴԿ- ին Էրդողանը Քրդական աշխատավորական կուսակցության մաս է համարում։

«Ռոյթերի» տվյալներով՝ քրեական գործ է հարուցված խորհրդարանի 138 պատգամավորի դեմ։ Նրանցից 101- ը երկու խոշորագույն կուսակցությունների՝ քրդամետ ԺԴԿ- ի եւ ձախ-կենտրոնամետ ժողովրդահանրապետական կուսակցությունների անդամներ են։

«Իմ ժողովուրդը չի ցանկանում ինչ- որ բանում մեղավոր օրենդիրներին տեսնել այս խորհրդարանում, հատկապես նրանց, ովքեր պաշտպանում են անջատողական ահաբեկչական կազմակերպությունը»,- հայտարարել է Էրդողանը՝ օրենքն ընդունվելուց հետո։

Կարդացեք նաև

Back to top button