Միջազգային

Անկարան Ստամբուլի ահաբեկչության մեջ մեղադրում է ՔԱԿ- ին. ձերբակալվել է 4 մարդ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի կենտրոնում ավտոբուսի կանգառում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած է Քրդական աշխատավորական կուսակցությունը։ BBC-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նաև հայտարարել է, որ իր երկիրն ահաբեկիչների դեմ կպայքարի մինչև հաղթանակ։

Իր հերթին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, անդրադառնալով այսօրվա ահաբեկչությանը, հանյտարարել է, որ ինչ էլ լինի Թուրքիան զիջումների չի գնա ահաբեկչության դեմ պայքարում:

«Անադոլու» գործակալությունն էլ, հենվելով Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակցի վրա, հայտնում է, որ ձերբակալվել է չորս կասկածյալ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ստամբուլում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը խլել է առնվազն 11 մարդու կյանք, 36-ը վիրավորվել է (մանրամասները՝ այստեղ)

Կարդացեք նաև

Back to top button