ՄիջազգայինՔաղաքական

Անկարան Գերմանիայի կառավարությունից պահանջում է տարանջատվել Բունդեսթագի բանաձեւից

Թուրքիան սպառնում է Գերմանիային՝ պատասխանել Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաընկերութւան եթերում հայտարարել է, որ գերմանական կառավարությունը պետք է հստակեցնի, որ իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում տարբեր է Բունդեսթագի տեսակետից:

«Գերմանիան պետք է ուղղի իր պատմական սխալը, որը նա թույլ է տվել Անկարայի հանդեպ: Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունելու փոխարեն Գերմանիան պետք է հաշվի առնի Թուրքիայի և այնտեղ ապրող թուրքերի շահերը»,- ասել է Չավուշօղլուն:

Անդրադառնալով Անկարան-Բրյուսել հարաբերություններին՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը ստիպված կլինի կասեցնել փախստականների հոսքը Հին աշխարհամաս զսպելու վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը, եթե չհաջողվի պայմանավորվել Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության երկներ վիզային ռեժիմի չեղարկման շուրջ:

Back to top button