Քաղաքական

Հայաստան կժամանի Չեխիայի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 07-09-ը պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը:

Կարդացեք նաև

Back to top button