
Հայազգի մեծ նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարան լուսնի լույսի ներքո» կտավը Լոնդոնում Christie`s-ի աճուրդում վաճառվել է 194.500 ֆունտ սթեռլինգով, նկարչի երկու այլ աշխատանքներ վաճառվել են 158.500 և 110.500 ֆունտով: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է աճուրդի տան ներկայացուցիչը:
«Օսմանյան սրճարան լուսնի լույսի ներքո» կտավի նախնական արժեքը կազմել է 200-300.000 ֆունտ սթեռլինգ:
«Քնած գեղեցկուհին» բալետի՝ Լեոն Բաքսթի վրձնին պատկանող երկու էսքիզները՝ «Գայլը» և «Շարման արքայազնը դատարանի մոտ», վաճառվել են 92,5 հազար և 37,5 հազար ֆունտով համապատասխանաբար:




