
Երկարատև հիվանդությունից հետո հունիսի 5-ին, 69 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Ժարկովը, ասված է ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության կայքում:
«Կյանքից հեռացել է զարմանալի տաղանդավոր դերասան, համեստ, բարի մարդ՝ Ալեքսեյ Ժարկովը: Նա իր կյանքի ընթացքում մարմնավորել է ավելի քան 130 դեր կինոյում, որոնցից յուրաքանչյուրը հիացնում է իր ներքին ուժով, հիանալի խաղով», -ասված է միության հաղորդագրության մեջ:




