Հասարակություն

«ՄԻ պաշտպանի մասին» օրենքի նոր նախագիծը՝ ԱԺ ավարտվող նստաշրջանի օրակարգում

lusinevasilyan
ԱԺ ավարտվող 9-րդ նստաշրջանի օրակարգում  է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նոր նախագիծը: Այն մշակվել է փոփոխված Սահմանադրության պահանջով և խորհրդարանում կքննարկվի որպես սահմանադրական օրենք, ինչը նշանակում է, որ քվեարկության ժամանակ անհրաժեշտ կլինի պատգամավորների 3/5-ի աջակցությունը:  «Ռադիոլուրի»  հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը գնահատել է օրենքի նորամուծությունները:

 

Օմբուդսմենին  չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության՝ սա  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի նախագծում տեղ գտած նոր դրույթներից մեկն է, բայց ոչ միակը:

Նոր օրենքի նախագիծը կառավարությունը  մշակել է  փոփոխված Սահմանադրության պահանջով:  Նախագիծը փորձում է Պաշտպանի գործունեությանը,   լիազորություններին վերաբերող իրավակարգավորումները համապատասխանեցնել են  Սահմանադրությամբ ամրագրված պահանջներին:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզարակցություն է տվել նախագծին՝ առաջնորդվելով այն մոտեցմամբ, որ  օրինագիծը լրամշակման կարիք ունի, բայց ընդհանուր առմամբ   փոփոխություններն ընդլայնում են օմբուդսմենի լիազորությունների շրջանակը: Գլխադասային հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը առանձնացնում է հիմնական փոփոխությունը:

Եթե գործող օրենքով  Պաշտպանին կարելի էր դիմել միայն պետական կառույցների կողմից իրավունքների խախտման դեպքերով, ապա նոր օրենքով  օմբուդսմենը կարող է հետևել նաև մասնավոր  կառույցներում  մարդու իրավունքերի եւ ազատությունների պահպանմանը: Օրենքում թվարկվում են այն ոլորտները, որոնց վրա կարող են  տարածվել  օմբուդսմենի լիազորությունները:  Մասնավորապես  նշվում  են բժշկական սպասարկման, շրջակա միջավայրի, մշակույթի, սպառողների իրավունքների պաշտպանության եւ կրթության ոլորտները: Գլխադասային հանձնաժողովի նախագահն  այստեղ հստակեցումների կարիք է տեսնում:

Նորամուծություններից է նաև այն, որ օրենսդրորեն կամրագրվի ոչ միայն օմբուդսմենի, այլ նաև Պաշտպանի գրասենյակի աշխատանկիցների անձեռնմխելիությունը: Հանձնաժողովւ նախագահը սա կարևոր ամրագրում է համարում:

Պաշտպանն ԱԺ-ում ունենալու է իր մշտական ներկայացուցիչը՝ սա նույնպես օրենքի նորամուծություններից է : Ըստ հեղինակների՝ հնարավորություն կտա մարդու իրավունքների ոլորտին  առնչվող  օրինագծերի մշակմանը մասնակցել տեղում, ընդունման փուլում:  Նախատեսվում է նաև գրասենյակներ բացել կամ առնվազն ներկայացուցիչներ ունենալ  բոլոր մարզերում:

«Այս պահին օմբուդսեմնը ունի գրասենյակներ ունի 3 մարզում՝ 2-ական ներկայացուցիչներով»:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը Ընտրական օրենսգրքից հետո  երկրորդ սահմանադրական օրենքն է, որը կքննարկի խորհրդարանը: Սա նշանակում է, որ ընդունման համար անհրաժեշտ կլինի պատգամավորների 3/5-ի աջակցությունը քվեարկության ժամանակ: Քննարկումն ու քվերակությունը , սակայն, սպասվում են  արդեն հաջորդ նստաշրջանում: Օրինագծի  հեղինակները, նաև գլխադասային հանձնաժողովի պատգամավորները կարծում են, որ նախագիծը լայնորեն քննարկվելու կարիք ունի, ու հարկ կլինի դրա շուրջ խորհրդարանական լսումներ հրավիրել:

Կարդացեք նաև

Back to top button