Հասարակություն

Լոռիում վթարի ենթարկված զինվորականների վիճակը ծանր է

Հունիսի 5-ին, ժամը 18.43-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ- ից։

Պարզվել է, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 6-րդ կմ-ում «BMW-318» մակնիշի 340NO092 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200մ գլորվել մոտակա ձորակը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ին (1984թ. ծնված), Ա. Խ.-ին (1986թ. ծնված) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Ա. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ.-ինը՝ ծանր:

Shamshyan.com- ի տվյալներով՝ վթարից տուժածները զինվորականներ են։ Մեքենայի վարորդը՝ Ա․ Մկրտչյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի շտաբի պետ ն է կոչումով մայոր է , իսկ Ա․ Խաչատրյանը նույն զորամասում որպես դասակի հրամանատար՝ կոչումով ավագ լեյտենանտ է։

Back to top button