Տնտեսական

ՓՄՁ համար խնդիրները սկսվում են սահմանից

hasmikdilanyan
Հայաստանում աշխատող  փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների  80 տոկոսը  առևտրով է զբաղվում: Փորձագետները սա, մտահոգիչ են համարում, նկատում են՝ Հայաստանում պետք է  արտադրող բիզնեսը զարգանա: Տարբեր կառույցներ պարբերաբար  ՓՄՁ խնդիրներն են  գույքագրում, դրանք  տարիներ շարունակ չեն փոխվում: Նշենք, որ ՓՄՁ ոլորտում կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականցնում, անցյալ տարի ընդունվել է ՓՄՁ զարգացման 2016-2018թթ ռազմավարությունը, որտեղ սահմանվել են զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

 

Հարկային վարչարարություն, խնդիրներ սահմանի վրա, ֆինանսական ռեսուրսների  անհասանելիություն. փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների գործունեության առաջին երեք, սակայն, հիմնական խոչընդոտներն են՝ ինչպես 2013թ, այնպես էլ հիմա:   Ժամանկ առ ժամանակ Եվրոպական բանկն ու ՀԲ-ն գնահատումներ  են իրականացնում։ Ուսումնասիրությունը  ԲԻԲՍ է կոչվում, այստեղ նշվում են  ՓՄՁ-ի համար առաջին երեք խոչընդոտները:  Վերջին  նմանատիպ ուսումնասիրությունը 2013-ին են արել:

ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցության գրասենյակի տնօրեն  Գևորգ  Պողոսյանը նկատում է՝ երեք տարի առաջ կատարված ուսումնասիրության արդյունքներն նաև այսօր են արդիական։ Դիտարկումը հիմքեր ունի, Պողոսյանի ղեկավարած գրասենյակն էլ է  ուսումնասիրություններ կատարում, դրանց արդյունքում պարզվել է՝  ՓՄՁ համար խնդիրները սկսվում են մաքսային սահմանից, երբ փոքր ու միջին բզինեսով զբաղվողը փորձ է անում ներմուծմամբ զբաղվել ՝ «Փոքր եւ միջին ձեռնարկատերը չի կարողանում հավասար պայմաններով ու ընթացակարգերով ներմուծում իրականացնել, ինչպես  խոշոր բիզնեսն է անում: Եթե կարողանան հավասար ընթացակարգով ներմուծել, կսկսի ձևավորվել  բնական մենաշնորհ, որովհետեւ մեծաքանակ ներկրումն ավելի ձեռնտու է, քան փոքրաքանակը։ Բնական ձևով չի ձևավորում մենաշնորհը,  քանի որ գիտեն ք, որ սահմանի վրա ունենք մեծ չարիք՝ հսկիչ գների վրա իրականացվող ներմուծումներ»։

Այսինքն՝ ՓՄՁ-ն ստիպված է ավելի շատ հարկ, տուրք վճարել, անցնել բարդ ընթացակարգով,  շատ հաճախ նման հարցերից խուսափելու համար դիմում եմ «Կարգո» ներմուծումների օգնությանը, երբ  մաքսազերխումը կարատվում է կգ-ի հաշվարկով՝ ապրանքը ձևակերպեով ներմուծողի անունով:  Այստեղ էլ շղթայական այլ խնդիր  է առաջանում՝ փոքր բիզնեսը փաստաթուղթ ու ապրանքի հիմք չի ունենում, քանի որ ներմուծումն  իր անունով չի:

Կան կոնկրետ ապրանքներ, որոնց ներմուծմամբ կոնկրետ անձինք են զբաղվում, հերթական ուսումնասիրության  պատկերն է ներկայացնում Գործարարության աջակցության գրասենյակի տնօրեն  Գևորգ  Պողոսյանը ՝ շեշտելով, այստեղ էլ մենաշնորհներն են գերիշխողը:

Սա միայն փորձագետի պնդումը չէ, կարծիքը նաև հասարակության մետ է ձևավորված: Այս մասին անգամ կառավարության ղեկավարն է  ասում:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հորդորում է գործարքների վիճակագրության հետ ծանոթանալ,  պարզել, թե  որ մասն են կազմում այն   գործարքները, որոնց  մաքսային արժեքը ձևավորվել է գործարքի գնի մեթոդով:  Տեղեկացնում է՝  արտաքին տնտեսական գործունեության  մասնակիցը հայտարարատուն է և ոչ թե  մաքսային մարմինը։ 2015-ին օրինակ, գործարքի գնի մեթոդով ներմուծումը կազմել է ընդհանուրի շուրջ 64 տոկոսը:

Մեր երկրի  ՓՄՁ-ի 80  տոկոսից ավելին  առևտրով է զբաղվում, նրանց  աշխատանքին էլ հիպերմարկետներն են  խոչընդոտում:  Հայաստանում պետք է  արտադրող բիզնեսը զարգանա՝ շեշտում  են փորձագետները: ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նկատում է, որ առկա խնդիրներին ավելանում է եւս մեկը՝ փոքր շուկան։

Նշենք, որ ՓՄՁ ոլորտում կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականցնում, անցյալ տարի ընդունվել է ՓՄՁ զարգացման 2016-2018թթ ռազմավարությունը, որտեղ սահմանվել են զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

Կարդացեք նաև

Back to top button