Միջազգային

Գերմանացիների 74%- ը հավանություն է տալիս Բունդեսթագի որոշմանը

Գերմանացիների մեծ մասը սատարում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի ընդունած բանաձեւը՝ վկայում են ARD մեդիաընկերության հարցման արդյոււնքները։

Բանաձևին հավանություն է տվել հարցման մասնակիցների 74%-ը, 18%-ը կարծում է, որ բանաձևի ընդունումը սխալ քայլ է։

Ընդ որում՝ հարցման մասնակիցների 57%-ը կարծիք է հայտնել, որ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար ազդել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա; Հարցմանը մասնակցածների 91%-ը կարծում է, որ Թուրքիային որպես գործընկեր չի կարելի վստահել։ Անկարային հուսալի գործընկեր է համարում հարցվածների միայն 7%-ը:

Կարդացեք նաև

Back to top button