Վերլուծական

Բուդեսթագի բանաձեւը բեկումնային փաստաթուղը է՝ ասում են վերլուծաբանները

karenghazaryanannanazaryan

Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունած բանաձեւը բեկումնային նշանակություն ունեցող փաստաթուղթ է: Նման համոզմունք է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել ԵՊՀ դասախոս,  Գերմանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրած պատմաբան Աշոտ Հայրունին: Ըստ նրա՝ փաստաթուղթը միջազգային ճանաչման հարցում նոր դռներ է բացում եւ կարեւորվում է տարբեր տեսանկյուններից: Այս կարծիքին է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Թեմային այսօր անդրադարձել են նաեւ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Back to top button