Տնտեսական

Brent նավթի գինը գերազանցել է 50 դոլարը

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:

WTI տեսակի նավթի հունիսյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների արժեքը Նյու Յորքի բորսայում (NYMEX) աճել է 0,04%-ով՝ մինչև 49,19 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան մատակարարումների ֆյուչերսները թանկացել են 0,02%-ով՝ մինչև 50,05 դոլար մեկ բարելի դիմաց:

Back to top button