Միջազգային

Թութանհամոնի դաշույնն արտամոլորակային ծագում ունի ՝ պարզել են գիտնականները

Եգիպտական Թութանհամոն փարավոնի դամբարանում հայտնաբերված դաշույնը պատրաստված է երկնաքարային ծագում ունեցող երկաթից՝ պարզել են գիտնականները՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

Հնագույն այս զենքը բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերը հայտնաբերել էր 1922 թվականին պեղումների ժամանակ 3000 տարի առաջ հուղարկավորված փարավոնի դամբարանում։ Դեռ այն ժամանակ գիտնականների ուշադրությունը գրավել էր դաշույնի շեղբը, որը ժանգոտված չէր։

Իտալացի եւ եգիպտացի գիտնականները ռենտգեին միջոցով կարողացել են պարզել դաշույնի շեղբի քիմիական բաղադրությունը։ «Նիկելի մեծ պարունակությունը ցույց է տալիս մետաղի երկնաքարային ծագումը»,- ասել է ուսումնասիրության համահեղինակ Դանիել Կոմելլին։  Հետազոտողները նաեւ պարզել են, որ երկաթի բաղադրության մեջ նիկելից բացի նաեւ կոբալտ կա, ինչը եւս ապացուցում է, որ այն արտերկրային ծագում ունի։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դաշույնը պատրատսված է այն երկնաքարից, որը ժամանակին ընկել է Ալեքսանդրիայից 240 կմ արեւմուտք։ Հին եգիպտացիները մեծ ուշադրություն են հատկացրել երկնաքարից ստացված երկաթին։ «Արդեն ՔԾԱ 13- րդ դարում նրանք գիտեին, թե ինչպես են այդ հազվագյուտ երկաթի կտորներն ընկնում երկնիքից՝ արեւմտյան մշակույթից 2000 տարուց ավելի  առաջ անցնելով»,- ասված է հրապարակված գիտական ուսումնասիրության մեջ։

Թութանհամոնի դաշույնն այժմ գտնվում է Կահիրեի Եգիպտական թանգարանում։

Կարդացեք նաև

Back to top button