
տեղարդվել է ժամը 12։03- ին
լրացվել է ժամը 18։04- ին

«Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները մեր երկրում մենաշնորհային չեն»,— այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նաև ընդգծել է՝ բոլոր տնտեսվարողների համար պետք է հավասար պայմաններ ապահովվեն, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա: Գործադիրն այսօր հստակեցրել ու իրավական կարգավիճակ է տվել ապրիլյան պատերազմի օրերին ռազմական գործողությունենրին մասնակցած զոհված կամ հաշմանդամ դարձած կամավորականներին: Համայնքների խոշորացման ծրագիրը նույնպես կշարունակվի՝ հայտարարվել է:
Կառավարության մայիսի 12-ի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ էկոնոմիկայի նախարարությանն ու ՏՄՊՊՀ-ին տրվեց հստակ հանձնարակական: Հիշեցնենք, կառավարության ղեկավարն առաջարկել էր քննարկել ՀՀ-ում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային միջավայրի վրա, ներկայացնել առաջարկներ: Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց՝ իր մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել են, որ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքային շուկաները՝ ինչպիսիք են շաքարավազը, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչին մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես այդպիսին:
Պատճառը, ըստ վարչապետի, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան: «Սա բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, ՓՄՁ-ին՝ շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շուկաների ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները, և, ի վերջո, երկրում տնտեսական վնասի առաջացումը։ Ընդհանրապես յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա է այդպիսի կենտրոնացվածության»։
Աշխատանքները կսկսվեն սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից, միայն դրանցով, սակայն, չեն սահմանափակվելու: Էկոնոմիկայի նախարարը մեկամսյա ժամկետում հստակ ուղեցույցեր կմշակի՝ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դժգոհությունների արձագանքման համար թեժ գիծ կստեղծվի: Օգոստոսի մեկից էլ վերլուծական հաշվետվություններ կներկայացվեն:
«Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինեն բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա: Հսկողության պատշաճ կատարման համար մեկամսյա ժամկետում ստեղծել անհրաժեշտ մեթոդաբանություն և մեխանիզմներ: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով հանձնարարում եմ Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ՝ թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում- մեծածախ վաճառք- մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը»,- ասում է վարչապետը։
Գործադիրն այսօր հստակեցրեց ու իրավական կարգավիճակ տվեց ապրիլյան պատերազմի օրերին ռազմական գործողություններին մասնակցած զոհված կամ հաշմանդամ դարձած կամավորականներին: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, ծառայության մեջ չգտնվող անձինք հավասարեցվել են զինծառայողների կարգավիճակին, նրանց ընտանիքի անդամները կունենան նույն սոցիալական երաշխքիները, ինչ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների անդամները: Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների անդամներին մշտական կայուն աշխատանքով ապահովելու ուղղությամբ կաշխատանքները շարունակվում են:
Մեր երկրում շարունակվում է նաև համայնքների խոշորացման ծրագիրը: «ևս 146 համայնք կխոշորանա՝ տեղեկացրեց տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Հիշեցնենք՝ ՀՀ երեք մարզերում՝ Սյունիքում, Լոռիում և Տավուշում արդեն համայնքների խոշորացման հանրաքվե Արդեն անցկացվել էր: Հովիկ Աբրահամյանը նույնպես կարևորում է ծրագիրը: Նախագիծն անհետաձգելի համարվեց:
Ի կատարումն նախկինում տրված հանձնարականի, պետական ծառայողների գործուղումների համար ավիատոմսերի գնման բնագավառում նոր ընթացակարգեր կսահմանվեն: Ներդրվող կարճաժամկետ պիլոտային ծրագրով ավիատոմսերը ձեռք կբերվեն էլեկտրոնային եղանակով «Ամադեսուս» համակարգի միջոցով։ Կառավարությունը կսահմանի ու կկանոնակարգի այն: Ցանկացած ավիատոսմ ձեռք բերելու համար գործուղման մասին թույլտվություն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում կամրագրվի տոմսը։ Մանրամասները ներկայացնելուց հետո կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ մինչ համակարգի լայնածավալ ներդրումը հունիսի 15- ից գործողության մեջ կդրվի պիլոտային ծրագիրը։ Բյուջետային միջոցներով ավիատմոսեր ձեռք բերողները կօգտվեն այս մեխանիզմից:
Գերատեսչություններն օրինակ առաջարկել են տարանցիկ թռիչքի դեպքում, եթե սպասելաժամնանակը չորս ժամից ավելի է, պաշտոնայներին հնարավորություն ընձեռել ավելի թանկ ավիատոմս ձեռք բերել, սակայն, Դավիթ Հարությունյանի խոսքով, իրենք դեմ են: Վարչապետը, սակայն, ընդառաջման կողմնակից է: «Փոխեք չորս ժամ, որ նախարարները օդանավակայանում շատ չմնան»,- ասաց: Ի պատասխան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյհանի հարցի, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը տեղեկացրեց, որ «Ամադեուսը» հայտնի ընկերություն է: Վիգեն Սարգսյանի մտավախությունը մենաշնորհներին մասին է: Մտահոգությունները Դավիթ Հարությունյանը փարատեց՝ «Ամադեուսան» ընդամենը համակարգ է, որը կապ է ապահովելու, ամրագրելու է։ Այն տոմս վաճառող չէ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց նախագիծը քննարկեց մեկ- երկու օր։




