Միջազգային

ՕՊԵՔ- ը Վիեննայում քննարկում է նավթի արդյունահանման քվոտայի հարցը

Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկել է ՕՊԵՔ-ի անդամ երկների նախարարների դռնփակ հանդիպումը։ The Wall Street Journal պարբերականի աղբյուները հայտնել են, որ նավթ արտահանող երկների ներկաացուցիչները քննարկում են կոլեկտիվ արդյունահանման սահմանափակումների հաստատման հարցը, ինչը կնշանակի վերադարձ քվոտաների հին համակարգին:

Թերթի տեղեկություններով Սաուդյան Արաբիան պատչրաստ է քննարկել նման հնարավորությունը, դրան սատարում են Նիգերիան, Կատարը, Ալժիրն ու Վենեսուելան: Դեմ է արտահայտվում Իրանը, որը պատժամիջոցների չեղարկումից հետո մեծացնում է նավթի արդյունահանման ծավալները:

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր է իր չափաբաժինն ՕՊԵՔ-ում հասցնել նախկին 14,5% -ի:

Մինչ նիստի մեկնարկը ՕՊԷՔ-ի ղեկավար Աբդալա Սալեմ ալ Բադրին լրագրողների հետ զրույցում կարծիք Է hայտնել, որ նավթի շուկայի համար վատ շրջանն արդեն հետեւում Է. «Նավթի շուկայի դրությունը բարելավվում Է, գինը բարձրանում Է։ Կարծում եմ՝ վատ ժամանակները, վատ շրջանն ավարտվել Է, այժմ ես ավելի լավ գին եմ ակնկալում»,- ասել Է նա լրագրողներին:

Back to top button