ԿարևորՄիջազգայինՑեղասպանություն 100

Թուրքիան Գերմանիայից հետ է կանչել իր դեսպանին

Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուն հետ է կանչվել Թուրքիա՝ խորհրդակցությունների նպատակով։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է։

Կարսլըօղլուն տեղի ժամանակով 14։45-ի ինքնաթիռով թռչելու է Ստամբուլ։

Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։ Եվս մեկը ձեռնպահ է քվեարկել։

Back to top button