Քաղաքական

Մալենա Մարդ. ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը դրական ցուցանիշ է

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպումը, ինչպես նաև հնարավոր հաջորդ հանդիպումը, շատ դրական ցուցանիշ է», — ասել է Ադրբեջանում Եվրամիության առաքելության ղեկավար Մալենա Մարդը: Պաշտոնյան ընդգծել է, որ Եվրամիությունը ողջունում է նման հանդիպումների անցկացումը:

«Մենք շատ ուրախ ենք, որ քայլեր են ձեռնարկվում ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես ակտիվ աշխատանք են տանում նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,-ասել է Մարդը:

Back to top button