ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Բունդեսթագը քննարկում է Հայոց ցեղասպանության հարցով նոր բանաձեւի նախագիծը (ուղիղ)

lianaeghiazaryan
qnnarkum1

Գերմանիայի Բունդեսթագն այսօր քննարկում է Հայոց ցեղասպանության հարցով նոր բանաձեւի նախագիծը, որում 1915-ի իրադարձություններն ամենաուղղակի կերպով բնորոշվում են որպես Ցեղասպանություն: Նիստին ներկա են նաեւ Գերմանիայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանությունների ներկայացուցիչներ: Հարցի քննարկմանը մեկնարկը տալով` Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նախ շեշտեց` սա դատարան չէ, եւ պատմական հանձնաժողով չէ: Մենք` գերմանացիներս, մեր պատմության մութ էջերից երեւի ավելին գիտենք, քան շատ այլոք, եւ դա պետք է խոստովանենք, որքան էլ ցավոտ լինի: Դրա համար պետք է ազնիվ եւ ինքնաքննադատական մոտեցում ցուցաբերել: Սա հետագա համատեղ աշխատանքի համար խիստ կարեւոր է համապատասխանատվության ընդունումը կարեւոր է:

qnnarkum«Այսօրվա թուրքական իշխանությունը մեղավոր չէ արվածի համար, սակայն կրում է պատասխանատվություն 100 տարի առաջ կատարվածի համար: Այս քննարկմանը զուգահեռ` բողոքի ակցիաներ են ու ցույցեր: Մենք ամեն քննադատություն ի գիտություն ենք ընդունում: Բայց անընդունելի են Բունդեսթագում ազատ կարծքիքի արտահայտումը սահմանափակելու փորձերը: Մենք ընդունում ենք մեր պատասխանատվությունը, սա փաստ է»,-շեշտել է Լամմերթը:

Թեման երկրի կառավարության օրակարգ բերելը վերջին օրերին թուրքական եւ արեւմտյան մամուլի էջերից չի իջնում: Թուրքիայի իշխանությունն ամենաբարձր մակարդակով զգուշացրել էր Մերկելի կառավարությանը` կողմ չքվեարկել նոր բանաձեւին ու այդպիսով վտանգի տակ չդնել թուրք-գերմանական դաշնակցային հարաբերությունները:

Back to top button