Հասարակություն

Վարչապետ. Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները մենաշնորհային չեն

hasmikdilanyan
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է այս տարվա մայիսի 12-ին էկոնոմիկայի նախարարությանը ու ՏՄՊՊՀ-ին տրված հանձնարակական: Հիշեցնենք, կառավարության ղեկավարն առաջարկել էր քննարկել ՀՀ-ում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա, ներկայացնել առաջարկներ: Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ իր մոտ կայացած քննարկումների արդյուքնում եզրահանգել են, որ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքային շուկաները՝ ինչպիսիք են շաքարավազը, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի թռչին մսի, դեղորայքի , բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: Պատճառն ըստ վարչապետի այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան:

«Սա բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, ՓՄՁ-ին՝ շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շուկաների ոտնահարումը, կոռուխպցիան, գների անհիմն տատանումները, և ի վերջո երկրում տնտեսական տնտեսական վնասի առաջացումը»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու հավելել, որ ընդահնարպես յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա է այդպիսի կենտրոնացվածության թե յուրահատուկ, և թե առավել ընդհանրապական պատճառներ, որոնցիցի ընդհանրականի առաջնահերթ լուծմանը պետք է ուղղված լինեն մեր ջանքերը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյան.«Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու: Հանձնարարում եմ Էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցեր ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն: Ուղեցույցերը պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում: Ուղեցույցերը երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաև անգլերենով և ռուսերենով:

Վարչապետի կողմից հանձնարարական է ստացել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը՝ մեկ ամսվա ընթացքում կներդրվի թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրների մասով ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքելու նպատակով: Ստացված զանգերի վերահսկողությունը կվերապահվի վարչապետի վերահսկողական ծառայությանը: Թեժ գծով ստացված զանգերի վերաբերյալ ամսական կտրվածքով կհրապարակվի ամփոփ տեղեկատվություն: Պետական իշխանության մարմինների կողմից նման խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացման դեպքում վարչապետը հանձնարարել է այդ մասին անհապաղ տեղեկացնել կառավարության աշխատակազմին:

«Հանձնարարում եմ պետական եկամուտների կոմիտեի նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների: Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինեն բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա: Հսկողության պատշաճ կատարման համար մեկամսյա ժամկետում ստեղծել անհրաժեշտ մեթոդաբանություն և մեխանիզմներ: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով հանձնարարում եմ Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ՝ թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում մեծածախ վաճառք մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը: Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող և մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միևնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով:

Վարչապետը նաև հանձնարարել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամին` համագործակցելով բոլոր առնչվող գերատեսչությունների հետ եռամսյա ժամկետում ուսումնասիրել ներմուծման հետ առնչվող ընթացակարգերը և դրանց հնարավոր պարզեցման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ, մասնավորապես քննարկելով ինքնահայտարարագրման հնարավորությունների լայնացման, ինչպես նաև զանազան լաբորատորիաներից և ՊՈԱԿ-ներից ծառայությունների ձեռքբերման, սերտիֆիկատների տրամադրման պահանջները նվազագույնի հասցնելու հնարավորությունները: Այս խնդիրների ընթացիկ վերահսկողությունը դրվում են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա:

 

Կարդացեք նաև

Back to top button