
Հայաստանում տեղակայված ՌԴ ավիացիոն «Էրեբունի» ռազմաբազայի օդաչուները սկսել են մշակել Հայաստանի լեռներում ուղղաթիռների վայրէջքի և թռիչքի տեխնիկան: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, գրում է РИА Новости-ն:
«Ուսումնամարզական թռիչքներում ներգրավված է Մի-24Պ հարվածային ուղղաթիռների և Մի-8ՄՏ-ների ավելի քան 50 օդաչու»,- ասված է հաղորդագրությունում:
Զորավարժություններն անց են կացվում ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը՝ Արագած լեռան տարածքում 1.500-3.500 մետր բարձրության վրա:
Օդաչուները նաև մշակելու են թռիչքները բարդ ռելիեֆ ունեցող տարբեր բարձրությունների և լեռնային գետերի վրա, ինչպես նաև իրականացնելու են պայմանական հակառակորդի շարժվող շարասյուների որոնում և հետապնդում և այլն:
Օդաչուները թռիչքների ժամանակ արդեն ստուգել են Անդրկովկասում ռուսական միավորման տեղակայման տարածքներում ռադիոտեխնիկական սպառազինությունը, հակաօդային պաշտպանության, կապի և ավիացիայի կառավարման համակարգերը:




