Միջազգային

Բեռլինում մեկնարկում է ահաբեկչության հակազդեցության մասին ԵԱՀԿ համաժողովը

ԵԱՀԿ հովանու ներքո երեքշաբթի Բեռլինում մեկնարկում է «Կանխարգելում և հակազդում բռնությանը, ծայրահեղականությանը և արմատականացմանը, որոնք հանգեցնում են ահաբեկչության» անվանումով համաժողովը, հայտնում է RIA Novosti-ն:

Համաժողովին կմասնակցեն ԵԱՀԿ անդամ երկրների 350 փորձագետներ՝ պետքարտուղարների, փոխնախարարների և հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Քննարկումների կենտրոնում կլինեն ահաբեկչության դեմ պայքարում փորձի փոխանակումը, ահաբեկչական գործունեության մեջ դեռահասներին և կանանց ներքաշելու հիմնահարցը, նախկին ահաբեկիչների համաներման և վերականգնման հարցերը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլ հարցեր:

Համաժողովը կբացեն Գերմանիայի ԱԳ և ՆԳ նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Թոմաս դե Մեզյերը:

Կարդացեք նաև

Back to top button