
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ ԵՄ տնտեսական պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև Մինսկի համաձայնագրերի լիարժեք կատարումը։ Այս մասին Տուսկը հայտարարել է Ճապոնիայում «Մեծ յոթյակի» գագաթնաժողովի մեկնարկից առաջ կայացած մամլո ասուլիսում՝ փոխանցում է TASS-ը։
Տուսկն ակնկալում է, որ ԵՄ երկրների առաջնորդները հավանություն կտան հակառուսական պատժամիջոցների երկարացմանը։
«Մենք պատրաստ ենք շարունակել մեր պատժամիջոցները, մեզ հատուկ քննարկումներ պետք չեն:Միանգամայն վստահ եմ, որ պատժամիջոցների վերաբերյալ որոշում կընդունենք հաջորդող 2 կամ 3 շաբաթների ընթացքում՝ առանց մասշտաբային քննարկումների»,- հավելել է նա։




