ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը՝ Ալիևի հերթական քարոզչական հարձակումներին

«Ակնհայտ է, որ (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արտաքին կապերի բաժնի վարիչ) Նովրուզ Մամեդովը (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի աշխատակազմի լավագույն ելույթներ գրողը և խորհրդականն է», — Twitter-ի իր միկրոբլոգում «խայթող» մեկնաբանություն է գրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նախագահ Ալիևի անունից Twitter-ում արված խնդրո առարկա գրառումը, որին արձագանքել է Բալայանը, հերթական անգամ քարոզչական հարձակում էր՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման անվտանգության հետ կապված:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մոնիթորինգի հատուկ առաքելություն բոլոր փաստերը տեղում ուսումնասիրելու և Ադրբեջանի կողմից 2016թ ապրիլի 2-5-ը սանձազերծված ագրեսիայի հանգամանքները, ինչպես նաև նույն ժամանակահատվածում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու նպատակով»: Այս մասին ասված է ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

View image on Twitter

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ տարիներ ի վեր Ադրբեջանը պաշտոնական բոլոր մակարդակներով աղավաղում է հակամարտության և բանակցային գործընթացի շուրջ իրականությունը՝ Ստեփանակերտին մեղադրելով միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և այլ ծանր հանցագործությունների մեջ:

Որպես օրինակ, ԱԳՆ նշում է, որ դեռևս պատերազմի ակտիվ փուլում՝ 1992թ Բաքուն մեղադրում էր Ստեփանակերտին քիմիական զենք կիրառելու համար, սակայն ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությանը, որը ժամանել էր կոնֆլիկտի շրջան, որևէ նման փաստ չէր ներկայացվել Բաքվի իշխանությունների կողմից:

Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 1993թ ապրիլ-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միաձայն ընդունել է չորս բանաձևեր, որոնք կոչ են անում հաստատել «արդյունավետ և մշտական» հրադադարի ռեժիմ և «անհապաղ իրականացնել հրատապ և փոխադարձ միջոցառումներ» այդ ուղղությամբ:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դրական են արձագանքել ընդունված բոլոր բանաձևերին (822, 853, 874, 884), մինչդեռ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել ընդունված վերջին՝ 884 բանաձևին և տարիներ շարունակ աղավաղել է այդ փաստաթղթերի կարևորագույն պահանջները:

Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել նախագիծը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել և իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ:

Ի տարբերություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը բազմիցս մերժել է այս առաջարկները:

Կարդացեք նաև

Back to top button