
Փաստաբան Գարիկ Գալիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Լեհաստանում, մասնավորապես՝ Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում, վաճառվում են պահածոներ, որոնք նախատեսված են եղել զինվորի համար:
Այդ ապրանքների պիտակների վրա հայերեն նշվում է «Զինվորի բաժին» և «վաճառքի ենթակա չէ», իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Նա որպես ապացույց հրապարակել է Լեհաստանում ապրող ընկերոջից ստացված լուսանկարները:
Ըստ փաստաբանի, զինվորական համազգեստի հետ միասին այդ օրապահիկը արժե 500 զլոտի, այսինքն` 160 ԱՄՆ դոլար:
Փաստաբանի գրառմանը արձագանքել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և տեղեկացրել, որ այս հարցով արդեն իրավապահ մարմինները զբաղվում են:
«Մենք դիմել ենք բոլոր համապատասխան ատյաններին», -հավելել է ՊՆ խոսնակը:




