Վերլուծական

Ռ. Մելքոնյան. Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանն ապակայունացնելն է

mariapapyan

Թուրքիայի նոր վարչապետը հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով, ինչը նշանակում է, որ նա շարունակելու է Էրդողանի քաղաքականությունը։ Եթե Դավութօղլուն երբեմն տուրք էր տալիս դիվանագիտական հռետորաբանությանը, ապա Բինալի Յըլդըրըմը կրկնօրինակում է Էրդողանին, լրացնում է նրան՝ «Ռադիոլուրին» ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Իսկ Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանն ապակայունացնելն է, նաեւ Դավութօղլուի այն քաղաքականության շարունակումը, որ Թուրքիան պետք է  հոգեւոր, քաղաքական, տնտեսական ազդեցություն ունենալաշխարհի որոշ տարածաշրջաններում՝ Բալկաններում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում։ Սակայն դա այժմ ավելի ագրեսիվ եւ ոչ դիվանագիտական բնույթ է կրելու, կարծում է թուրքագետը։

Էրդողանը հետեւողականորեն բռնապետական համակարգ ստեղծելու իր քաղաքականությունն է իրականացնում եւ բավականին մեծ արդյունքներ է գրանցել։ Եվրոպայի համար սա լուրջ խնդիր եւ ահազանգ է, սակայն որոշ հարցերում Արեւմուտքն ուշացել է՝ ընդգծել է Ռուբեն Մելքոնյանը։ Ըստ նրա՝ որոշ սրբագրումներ կլինեն, սակայն խորքային առումով նրանք ազդեցիկ չեն լինի, քանի որ «Թուրքիայի աշխարահագրական դիրքը, տարբեր ծրագրերում ընդգրկումը, բանակը, եւ տարբեր միջազգային հարթակներում դերակատարումն ստիպում է եվրոպական երկրների հաշվի նստել նրա հետ»։

Իսկ ահա ՌԴ պաշտպանության նախարարի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնելու Թուրքիայի եւ Սիրիայի հետ սահմանին թուրքական ավտոշարասյուներին՝ նշանակում է, ըստ Ռուբեն Մելքոնյանի, սա Թուրքիային մեսիջ է հղվում՝ Սիրիայի նկատմամբ տարածքային հավակնությունները համազոր են Ռուսաստանի հետ բախման սպառնալիքի։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button