Միջազգային

Ալի Խամենեի. Արեւմուտքի կողմնակից մահմեդական երկրները ահաբեկչության դեմ պայքարի մտադրություն չունեն

Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Համենեին Թեհրանում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Խամենեին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը լուրջ պայքար է մղում ահաբեկչական խմբերի դեմ: «Մահմեդական երկրները պետք է պայքարեն ահաբեկչության դեմ: Դժբախտաբար, ահաբեկչական գործունեությունը սխալմամբ կապում են իսլամի հետ: Այն մահմեդական երկրները, որոնք ԱՄՆ և արևմտյան քաղաքականության կողմնակիցներ են, չունեն ահաբեկչության դեմ պայքարելու իրական ու լուրջ մտադրություններ»,-  ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button