

Մատաղիսն աստիճանաբար գտնում է խաղաղությունը: Ապրիլյան պատերազմը երկրորդ անգամ տեղահան էր արել տեղի բնակիչներին՝ այստեղ թողնեելով միայն կռվողներին: Հիմա արդեն մարդիկ վերադառնում են, գալիս են նորից վերականգնելու կյանքի բնականոն ընթացքն ու ինչու չէ՝ նաև վերագտնելու ուրախությունը: Ադրբեջանական արկածախնդրության առաջին թիրախը դարձած Թալիշում, սակայն, բոլորովին ուրիշ պատկեր է:
Զրուցակցիս ձայնը խլացնում է գյուղ մտնող ավտոմեքենաների ազդանշաները: Մատաղիսը դանդաղ, բայց սկսում է նորից սկսում է վերապրել: Մեր այցելության պահին Մատաղիսի բնակիչները վերադառնում էին գյուղ, բայց արդեն երկրորդ անգամ: Ապրիլյան պատերազմի օրերին թշնամու արկերի պայթունը առաջինը հենց զգացին Մատաղիսի ու Թալիշի բնակիչները: Իսկ գյուղը տարհանելու ժամանակ էլ գլխից վիրավորում ստացավ գյուղապետ Զավեն Ավանեսյանը: Չնայած դեռ լիովին չէր կազդուրվել ու թշնամու գնդակից ստացած վերքերի ցավերի իրեն դեռ զգացնել էին տալիս,սակայն գյուղապետը մեր այցելության պահին գյուղում էր:

Տիկին Ինան զինվորական է,արդեն քսանմեկ տարի ապրում է Մատաղիսում, որդին էլ առաջագծում է: Միտք էլ չունի գյուղը լքել, կամ այլ բնակավայր տեղափոխվել:
Մեր զրույցը ընդմիջում է գյուղի էլեկտրիկը,ով մտնում էր տուն առ տուն ու հոսանքի միացումները կատարում:Ուզում ենք զրուցել նրա հետ,բայց նա կանխում է մեր բոլոր հարցերը ու բարձր տոնով ասում.ամեն ինչ լավ է ,մենք էլ գյուղում ենք:
Շարժվում ենք առաջ: Այստեղ էլ հանդիպում ենք գյուղ վերադարձող մարդկանց ,ու գյուղացիներից մեկի բակում անուշաբույր վարդերի ներքո շարունակում ենք մեր զրույցը: Էլմիրա Հակոբյանը արմատներով Մատաղիսից է,բայց երկար տարիներ ապրել է Երևանում: Արդեն վերջին չորս տարիներին ընտանիքով տեղափոխվել ու ապրում է գյուղում:
Գյուղապետ Զավեն Ավանեսյանը հինգ տարի է պաշտոնավարում է: Ասում է, որ իր ընտանիքն արդեն երրորդ անգամ է պատերազմի սարսափը վերապրում: Առաջին անգամ Սումգայիթն էր, երկրորդ արցախյան պատերազմը,իսկ երրորդն էլ արդեն ապրիլյան քառօրյա պատերազմը: Քսաներկուն տարի առաջ, երբ գյուղը նորից վերկանգնում էինք գիտեին ,որ մի օր նման իրավիճակում ենք հայտնվելու:
Մատաղիսց շարժվում ենք դեպի Թալիշ: Այստեղ այդ աշխույժ եռուզեռից նշույլ անգամ չկա: Գարունը կարծես թե եկել ու կանգ է առել Թալիշում: Գյուղում ծանր լռություն է,այն ժամանակ առ ժամանակ խախտում են թռչունների ձայները: Քայլում ենք գյուղամիջով,բոլորի դռները բաց են,իսկ հրետակոծված տների բակերում բնակիչների թողած իրերն են՝ որոնք ընկած են այս ու այն կողմ: Երեխաների խաղալիքներ, գրքերը խոհանոցային իրեր, փշրված պատուհանների կտորներ, պոկված առաստաղներ,ու իսկ վառարանների վրա դրված ճաշամաներ: Թալիշից հեռանում ենք: Արդեն Մարտակերտում հանդիպում ենք Թալիշի գյուղապետին՝ Վիլեն Պետրոսյանին, ով 1994 թ ղեկավարում է գյուղը: Արցախյան ազատամարտի մասնակից է, մի քանի անգամ վիրավորվել է: Ասում է,որ թալիշեցին օր առաջ ուզում է վերադառնալ գյուղ, բայց այս պահին ու առաջիկա մի քանի տարիներին պարզապես անհնար է,քանի որ անվտանգություն խնդիր կա:

Իմ համար ամենածանրը նա է,որ բազմադարյա պատմությունը ունեցող գյուղի թելը պետք է մեր սերնդի մեջ կտրվի: Ես չեմ կարողանում համակերպվել այդ մտքի հետ,որգյուղի պատմությունը այս ամեն ինչով պետք է ավարտվի,դա մեզ համար շատ ծանր հարված է:




